Առողջապահություն 2.2011
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը
Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող, կյանքի 32 տարիները սիրած գործին նվիրաբերած մարդուն: Նա ճանաչված մասնագետ է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս:
Դեռևս Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին տարվեց մագնիսական ռեզոնանսի ուսումնասիրմամբ: Այդ թեմայով գերազանցությամբ պաշտպանեց դիպլոմային աշխատանքը: Նրա անմիջական մասնակցությամբ Հայաստանում շահագործման հանձնվեց առաջին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը:
Աշխատանքային գործունեությունը սկսեց «Աստրո» hատուկ կոնստրուկտորական բյուրոյում, որտեղ նրա գիտական առաջին թեման վերաբերում էր ռենտգենյան աստղադիտակին: Այնուհետև կենտրոնական կոնստորկտորական տեխնիկանան բյուրոյի լենինգրադյան մասնաճյուղում զբաղվեց արտադրական պրոցեսների ու արտադրանքի հուսալիության ապահովման և ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման հարցերով` կարճ ժամանակում ավագ ինժեներից հասնելով բաժնի վարիչի պաշտոնի:
1979-ին հրավիրվեց «Սոյուզմեդմոնտաժնալադկա» միութենական վարչության Երևանի բաժանմունք, սկզբում աշխատեց որպես պետի տեղակալ, ապա` գլխավոր ինժեներ: Բաժանմունքն ապահովում էր արտասահմանյան արտադրության բժշկական նորագույն տեխնիկայի ներդրումը ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: 1988-ին ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից գործուղվեց Աֆղանստան` որպես բուժտեխնիկայի գծով գլխավոր ինժեներ, կատարած լավագույն աշխատանքի համար արժանանալով «От благодарного афганского народа» մեդալի: Հայաստան վերադարձավ երկրաշարժից անմիջապես հետո և իր գործընկերների հետ արեց ամեն ինչ, որպեսզի աշխարհի բազմաթիվ երկրներից ստացված բուժտեխնիկան ծառայի իր նպատակին:
Արցախում զինադադար հայտարարվելուց անմիջապես հետո մի խումբ բժիշկներ և ինժեներներ Ս. Խաչատրյանի գլխավորությամբ մեկնեցին Ստեփանակերտ` բուժտեխնիկայի վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար: Այդ գործընթացը շարունակվում է մինչև օրս: Ս. Խաչատրյանը ԼՂՀ առողջապահության համակարգում ներդրած ավադնի և մատուցած ծառայությունների համար ԼՂՀ վարչապետի կողմից 2010թ. պարգևատրվել է հուշամեդալով:
1998 թվականին նրա նախաձեռնությամբ և ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց «Մեդիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի գործունեության նպատակը մեր հանրապետություն բժշկական նորագույն սարքավորումներ և տեխնիկա ներկրելն ու տեղադրելն է, նորոգելն ու սպասարկելը, ինչպես նաև այդ սարքավորումների վերաբերյալ բժշկական խորհրդատվություն տարածելը:
Իր գործի նվիրյալ, եռանդուն կազմակերպիչ, նախաձեռնող, դժվարություններից չընկրկող, մարդկային հմայքով օժտված, անկոտրում կամքի տեր Սամվել Խաչատրյան հոր կերպարը օրինակ է որդու` Անուշավանի համար, ով այսօր էլ հոր ղեկավարությամբ ՙՄեդիտեքում՚ աշխատող իր ընտանիքի բոլոր անդամների հետ շարունակում է պրպտումները նոր, առաջավոր բժշկական տեխնիկան պրակտիկայում ներդնելու ուղղությամբ:
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը շնորհավորում է մեր գործընկեր ու լավ բարեկամ, իր գործի նվիրյալ և գերազանց գիտակ, հաջողակ գործարար Սամվել Անուշավանի Խաչատրյանին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, հաջողություններ և աշխատանքային բեղմնավոր գործունեություն:
14.07.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ